Այսօր երեկոյան Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները երթ անցկացրեցին ` պահանջելով Կոնգրեսի ձերբակալված ակտիվիստ Տիգրան Առաքելյանի անահապաղ ազատ արձակումը:
Երիտասարդները երթի ժամանակ բարձրախոսով նշում էին, որ Տիգրան Առաքելյանին ազատազրկել են ապօրինի: Նրանք նաև բաժանում էին Հայ Ազգային Կոնգրեսի թռուցիկները և բարձրախոսով իրազեկում քաղաքացիներին սեպտեմբերի 9-ին կայնալիք հանրահավաքի մասին:
Երթի մասնակիցներն իրենց հագուստի վրա փակցրել էին «Ազատություն» գրությամբ թղթեր, ինչպես նաև ձեռքներում պահում էին դրոշներ և «Ազատություն Տիգրանին», «Ընդդեմ ոստիկանական բեսպրեդելի» և այլ գրությամբ պաստառներ: