Home / Հայաստան / Ասկերանի զորամասի ներկայացուցիչը պնդում է, որ կապ չունի խելագարված զինվորի դեպքի հետ

Ասկերանի զորամասի ներկայացուցիչը պնդում է, որ կապ չունի խելագարված զինվորի դեպքի հետ

Նորքի հոգեբուժարանում գտնվող, Ասկերանի զորամասերից մեկի նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանի հայրը` Վարդան Վարդանյանը Epress.am-ին տրամադրել է զորամասի հրամանատարի` Շալոնի հեռախոսահամարը: Վարդանյանի խոսքով` ինքը մշտապես հենց այդ համարով է կապվել Շալոնի հետ, որի ազգանունը նա չգիտի:

Epress.am-ի թղթակիցը զանգահարել է նշված հեռախոսահամարով: Զանգին պատասխանած անձը նշել է, որ ինքը, իրոք, ծառայություն է իրականացնում Ասկերանի զորամասում, սակայն ասել է, որ հրամանատար չէ:

«Ես հիմա արձակուրդում եմ, Քոբուլեթիում եմ, ի՞նչ եք ուզում ինձնից, ես ի՞նչ կապ ունեմ էդ գործի հետ: Ես մի ամսից նոր հետ կգամ», – նշել է նա:

Նշենք, որ, եթե պատասխանողի ասածը համապատասխանում է իրականությանը, ապա նա երեկ կամ այսօր պետք է արձակուրդ մեկնած լիներ, քանի որ տրամադրվող արձակուրդի չափը մեկ ամսից ավելին լինել չի կարող: Հիշեցնենք, որ Հովհաննես Վարդանյանին հոգեբուժարան են տեղափոխել մոտ 1 ամիս առաջ:

 

Տղան ասում է, որ իրեն ցանկացել են ծեծել և բռնաբարել: