Home / Հայաստան / Գյումրեցուն պատկանող աղվաբնում դեղեր ու ներարկիչներ են հայտնաբերել

Գյումրեցուն պատկանող աղվաբնում դեղեր ու ներարկիչներ են հայտնաբերել

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Պուշկինի փողոցից բերման են ենթարկել նախկինում չորս անգամ դատապարտված 39-ամյա Էդգար Կ.-ին: Պուշկինի փողոցին հարակից տարածքում տեղադրած նրան պատկանող աղավնաբնից հայտնաբերվել են ներարկիչներ, դեղահաբեր և տարբեր զանգվածների պարունակությամբ տարաներ:

Ըստ Էդգար Կ.-ի` աղավնաբույնն իրեն է, իսկ հայտնաբերվածը թմրամիջոց պատրաստելու պրեկուրսորներ են:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական և դատադեղագործական փորձաքննության, հայտնում են ոստիկանությունից: