Մոտ մեկ ամիս առաջ «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը 15 ստորագրություններով նամակ էր ուղարկվել «Հայավտոկայանի» տնօրենին` խնդրելով ներկայացնել բոլոր երթուղայինների չվացուցակները:
Չվացուցակները ստանալուց հետո նախաձեռնության անդմաները հասարակական տրանսպորտի վերջին կանգառներում մոնիտորինգ են անցկացրել պարզելու համար, թե որ համարի երթուղայինը ինչպիսի հաճախականությամբ է աշխատում` հետևելով արդյոք նրանց աշխատանքը համապատասխանում է սահմանված ինտերվալային ժամանակին:
Մասնավորապես, 49 համարի երթուղայինի համար որպես մեկնման ինտերվալային ժամանակ սահմանված է 5-6 րոպե:
Սակայն նախաձեռնության անդամները պարզել են, որ երթուղայիններն այդ ժամանակացույցը խախտում են՝ սկզբնակետից շարժվելով 10 րոպեն մեկ:
Նախաձեռնության խնդրի վերաբերյալ նաև տեսանյութ է տարածել.