«Միսս Իտալիա» գեղեցկության մրցույթի երեք մասնակիցների որակազրկել են համացանցում տեղադրված «չափազանց սեքսուալ» լուսանկարների համար:
Նման դեպքեր նախկինում էլ են գրանցվել, սակայն կազմակերպիչներն առաջին անգամ են միանգամից երեք աղջիկների հաղթանակի համար պայքարելու հնարավորությունից զրկել:
«Սև ցուցակում» են հայտնվել 22-ամյա Ալիսա Բելոտոն, 23-ամյա Ռաֆաելա Մոգունյոն և 26-ամյա Տիցիանա Պյերջիանին: