Անժելա Սարգսյանը և նրա ամուսինը` Ղազար Ավետիսյանը, բաժանվել են միմյանցից այն բանից հետո, երբ դերասանուհու մերկ լուսանկարները համացանցում տարածել է նրա նախկին զուգընկերը` Կարեն Արայանը: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել են ամուսինների ծանոթները:
Ըստ որոշ տեղեկությունների` Ավետիսյանը ցանկանում է դատարանի միջոցով հասնել նրան, որ իրենց ընդհանուր երեխան իր մոտ մնա:
Նշենք, որ Ղազար Ավետիսյանը դասավանդում է ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետում:
2010 թվականին IQ ամսագիրը «Amore» հոդվածների շարքում անդրադարձ էր կատարել զույգին: Անժելա Սարգսյանը պատմել էր իր և Ղազար Ավետիսյանի ծանոթության և ամուսնության մասին:
«Ղազարն իմ դասախոսի եղբոր որդին էր: Այն ժամանակ, երբ ես սովորում էի համալսարանում, նա ծառայում էր բանակում: Գրեթե երկու տարի ես լսում էի նրա մասին իմ դասախոսից, ով անընդհատ պնդում էր, թե ինձ հարս է տանելու: Մեր առաջին հանդիպումը տեղի ունեցավ, երբ Ղազարը վերադարձել էր բանակից, իսկ ես պատրաստվում էի հանձնել ռեկտորի`Ռադիկ Մարտիրոսյանի քննությունը:
Քննության հաջող հանձնումից հետո մտա դասախոսիս մոտ: Նրան այցելության էր եկել նաև Ղազարը. ինձ տեսնելով` նա ասաց. «Ահա և հանդիպեցինք»: Մեր առաջին հանդիպման շարունակությունը եղավ այն, որ Ղազարը գրեթե ամեն օր այցելում էր ինձ ու ինչ որ տեղ հրավիրում: Այդ շրջանում մենք պարզապես լավ ընկերներ էինք: Մենք ունեինք հետաքրքիր մի խաղ. դասախոսությունների ժամանակ յուրաքանչյուրն իր խոհերն ու ապրումները հանձնում էր թղթին: Դասամիջոցին այդ նամակները փոխանակում էինք: Ղազարի բոլոր նամակների ենթատեքստում սիրո խոստովանություններ էին, բայց քանի որ նա վախենում էր մերժվելուց, դրանք անհասցե էին: Այդ «նամակագրական սիրավեպը» շարունակվեց մինչև 2002 թվականի նոյեմբերի 24-ը: Այդ օրը մենք առաջին անգամ համբուրվեցինք: Այդ օրը երկուսիս կյանքում սկսվեց նոր փուլ: Մի տարի մենք միասին էինք ապրում: 2003 թվականի հոկտեմբերի 2-ին բոլորից գաղտնի մենք գրանցեցինք մեր հարաբերությունները: Արդեն 7 տարի է միասին ենք, սակայն մեր հարաբերություններում ամեն ինչ առաջին օրվա նման է», – ասել էր Անժելա Սարգսյանը: