Home / Հայաստան / Կարեն Կարապետյանը շնորհակալ է Հայաստանի հավաքականից

Կարեն Կարապետյանը շնորհակալ է Հայաստանի հավաքականից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի իր էջում շնորհավորել է ֆուտբոլասերներին Հայաստանի հավաքականի` սլովակների նկատմամբ 4-0 հաշվով տարած հաղթանակի կապակցությամբ:

«Սիրելի ֆուտբոլասերներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակի կապակցությամբ, – գրել է Ռուբեն Հայրապետյանը:

Facebook-ի միջոցով երկրպագուներին շնորհավորել է նաև Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի ֆուտբոլի հավաքականի փայլուն և ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ: Շնորհակալ ենք մեր հավաքականին ստեղծագործ և փայլուն ռազմավարական խաղ ցուցաբերելու համար»,- գրել է քաղաքապետը և իր էջում տեղադրել Queen խմբի «We are the Champions» երգը: