Home / Հայաստան / Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ խորհրդարանական ընտրություններին

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ խորհրդարանական ընտրություններին

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները վերջին շրջանում տարաբնույթ հարցումներ են կատարել ՀՀ քաղաքացիների շրջանում և ստացել են իրենց բավական գոհացնող արդյունքներ:

 

Հարցվածների մեծ մասն ասել է, որ իրենք Քոչարյանի օրոք ավելի լավ էին ապրում, քան այսօր: Ավելին, վերլուծություն է կատարվել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Քոչարյանի հեղինակությունն էականորեն բարձրացել է, իսկ գործող իշխանությանը` իջել: Օրաթերթի աղբյուրները նշում են, որ այդ պատասխանները շատ են ոգևորել նախկին նախագահին, և նրա թիմակիցների պնդմամբ` չի բացառվում, որ խորհրդարանական ընտրություններին Քոչարյանը որևէ ձևաչափով մասնակցի: