Գերմանիայի Շիֆերշտադտ քաղաքում գինեկոլոգը թաքնված տեսախցիկ է տեղադրել իր աշխատասենյակում և գաղտնի նկարահանել է հիվանդներին մերկ վիճակում:
Նրա աշխատասենյակի խուզարկման ընթացքում 3 հազար կանանց 35 հազար լուսանկարներ են հայտնաբերվել:
Քաղաքի դատախազը հայտնել է ԶԼՄ-ներին, որ լուսանկարներն արված են «տարբեր դիրքերով», որոնց վրա երևում է կանանց սեռական օրգանները զննող գինեկոլոգը:
Եթե 58-ամյա բժշկի մեղքն ապացուցվի, նրան խոշոր տուգանք և մեկ տարվա ազատազրկում է սպառնում: