«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի միջև միջադեպ է գրանցվել:
Ըստ թերթի` Պաշտպանության նախարարությունում անցկացված վերջին աշխատանքային հանդիպման ժամանակ Կոստանյանը հարց է հնչեցրել, թե ինչո՞ւ են վերջին շրջանում բանակում շատացել սպայական անձնակազմի կողմից կատարվող ապօրինությունները: Ի պատասխան` Խաչատուրովն արձագանքել է. «Բայց էդ հարցը ինքդ քեզ տուր, ինչի՞ ես մեզ տալիս»: Ապա Խաչատուրովը հավաքվածներին հիշեցրել է, եկել են քննարկելու սպայակազմի մարտական պատրաստվածության հետ կապված հարցերը:
«Դրա համար ըստ էության խոսիր», – Կոստանյանին նկատողություն է արել Խաչատուրովը: