Home / Հայաստան / Մեքենան շրջվել է ջրանցքը. կան զոհեր

Մեքենան շրջվել է ջրանցքը. կան զոհեր

Այսօր ժամը  04.00-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզում`Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի Կարբի գյուղի հատվածում «Ֆոլկսվագեն գոլֆ» ավտոմեքենա է  ընկել Արզնի-Շամիրամ ջրանցքը:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, Կարբի գյուղի բնակիչների կողմից ավտոմեքենայից դուրս են  բերվել երկու տղամարդ և մեկ կին, ինչպես նաև Երևան քաղաքի Դիմիտրովի փողոցի թիվ 87 շենքի 3-րդ բնակարանի բնակիչ,1990թվականին ծնված Արթուր Սաֆարյանի դին, որը հանձնվել է շտապօգնության աշխատակիցներին: Ավտոմեքենայից դուրս բերված անձանցից մեկ քաղաքացի (անձը չպարզված) գտնվում է Աշտարակի ոստիկանությունում, իսկ մյուս երկուսը` (նույնպես անձերը չպարզված) մեկնել են Երևան:

Փրկարարների օգնությամբ` կռունկի միջոցով, ավտոմեքենան դուրս է բերվել ջրանցքից, որի մեջ եղել է 20-ից 22 տարեկան անձը չպարզված աղջկա դիակ: