Ցավում եմ, բայց մեր ազգի հպարտությունը չէ մեր այսօրվա բանակը: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
«Մեր գեներալները, իրենց հապշտապ լուծումներով, իբր տեղայնացրին խորհրդային բանակի կառույցը` դրանով իսկ նպաստելով, որ մեր բանակում իշխող դառնան օտար բանակի անառաողջ բարքերը, սակայն ավելի դաժան և այլասերված: Խորհրդային բանակը կայսերական տիպի էր: Այնտեղ զինվորը հրաման կատարող էր, զուրկ սեփական կամքից: Հայ զինվորը չի կարող այդպես կաղապարված լինել», – գրել է Սեֆիլյանը: