Facebook սոցիալական ցանցում ի պաշտպանություն դերասանուհի Անժելա Սարգսյանի ստեղծված էջում թեժ քննարկումները վերջիրնիս անձի և նրա նախկին զուգընկեր Կարեն Արայանի համացանցում տեղադրված լուսանկարների շուրջ չեն դադարում:
Տվյալ էջն արդեն 1192 like-ի է արժանացել: Երեկ օգտատերերից մեկը այդ էջում տեղադրել է այն կայքի հասցեն, որտեղ զետեղված են Անժելա Սարգսյանի պոռնո բնույթի լուսանկարների մի մասը:
Էջի հեղինակները ջնջել են հասցեն, և հետևյալ գրառումը թողել.
«Այս էջում հավաքված մարդիկ աջակցում են Անժելա Սարգսյանին և դատապարտում են այդ նկարները, որոնք ինչ-ինչ պատճառներով հայտնվել են հանրության մոտ և պատճառ հանդիսացել նրա դժվար ապրումներին: Մենք այս էջով հայտնում ենք, որ դեմ ենքայդ նկարների տարածմանը և ընդհանուր առմամբ այդ երևույթին: Եվ վերջապես նկարներ չորոնեք այս էջում, դա կարող է դիտվել նաև որպես նրա հակառակորդներին աջակցություն: Ոչ մի «նկար» այս էջում չի հայտնվելու, այդ նկարների պատճառով է որ այս էջը բացվել»:
Իսկ ահա երեք ժամ առաջ հեղինակները որոշել են ժամանակավորապես փակել էջի պատը` առաջարկելով օգտատերերին իրենց աջակցությունը հայտնել like-ի տեսքով: