Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ իր ակումբի` Դոնեցկի «Շախտյորի» կազմում սեփական հարկի տակ մասնակցեց Ուկրաինայի առաջնության «Վոլինի» հետ հանդիպմանը, որն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 5:1 հաշվով:
Մխիթարյանը դաշտում անցկացրեց 90 րոպե և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, թեև խփած գնդակներից և ոչ մեկի հեղինակ չդարձավ:
«Մեզ մոտ այսօր ստացվում էր ամեն ինչ, բացի խփած գնդակների քանակից: Կարող էինք երկու անգամ շատ գոլի հեղինակ դառնալ` հաշվի առնելով պահերը», – ասել է Մխիթարյանը` հավելելով, որ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ դառնալու փաստը նաև իր խաղընկերների արժանիքն է: