Կիրակի` սեպտեմբերի 11-ին, ԱՄՆ նշում էր 2001 թվականին հենց այս օրը Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակի 10-րդ տարելիցը: 2003 թվականից ի վեր երկնաքերները կրկին վերստեղծելու նպատակով ԱՄՆ-ում կապույտ լույսերի միջոցով ստացել են Համաշխարհային Առևտրի կենտրոնները հիշեցնող զույգ աշտարակները, որոնք երևում են քաղաքի բոլոր ծայրերից և տարածվում մինչև երկինք: Ներկայացնում ենք մոտ 3000 զոհերի հիշատակին նվիրված լուսե աշտարակների լուսանկարներն այս տարի: