«168 ժամ» պարբերականի աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվելու է ոչ թե ԿԸՀ ներկայիս կազմից, այլ`ՀՀ վճռաբեկ դատարանը նոր թեկնածու է առաջադրելու, որն էլ նշանակվելու է ԿԸՀ նոր նախագահ:
Նույն աղբյուրը նշել է, որ դեռևս ամենահավանական թեկնածու է համարվում ԿԳԸ նախկին քարտուղար, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության պետ Աբրահամ Բախչագուլյանը:
Հիշեցնենք, որ ԿԸՀ նախագահի տեղը թափուր է մնացել նրանից հետո, երբ սեպտեմբերի 9-ին կաթվածից մահացել է Գարեգին Ազարյանը: