Home / Հայաստան / Դատարանը երիտասարդին արգելել է Facebook մտնել

Դատարանը երիտասարդին արգելել է Facebook մտնել

Անգլիայում Facebook սոցիալական ցանցի 25-ամյա օգտատերը, ով կայքում վիրավորում և ծաղրում էր մահացած անչափահասներին, 18 շաբաթվա ազատազրկման է դատապարտվել, գրում է The Telegraph-ը:

Իրեն գնացքի տակ նետած 15-ամյա Նատաշա Միկբրայդտի մահից հետո Շոն Դաֆին YouTube կայքում «Նատաշա-գնացք» անվամբ տեսանյութ է տեղադրել: Նա Facebook-ում նաև «RIP Լորեն Դրյու» էջ է ստեղծել էպիլեպսիայի նոպայի հետևանքով մահացած 14 ամյա անչափահաս տղային ծաղրելու նպատակով, որտեղ տեղադրել է նկարներ և «Լորենի փտող մարմինը» գրառում կատարել:

Բացի դա, նա Facebook-ում վիրավորական արտահայտություններ է գրել ավտովթարի հետևանքով զոհված անչափահասի հասցեին:

Դատի ժամանակ Դաֆին խոստովանել է, որ մահացած անչափահասներից ոչ մեկին չի ճանաչել: Ինչպես նշում է պարբերականը, Դաֆին տառապում է Ասպերգերի սինդրոմով (այս սինդրոմը զարգացման հինգ հիմնական խախտումներից մեկն է, հաճախ այս հիվանդությամբ տառապողները կարող են լավ կամ բարձր ինտելեկտ ունենալ, սակայն տարբերվում են անսովոր կամ թույլ զարգացած հասարակական կարողություններով) և հաճախ ալկոհոլ է օգտագործում:

Չնայած հիվանդությանը, դատավորը մերժել է նրան պայմանական ազատ արձակել:

Ազատազրկման ժամկետի ավարտից հետո, Դաֆին 5 տարիների ընթացքում իշխանությունների վերահսկողության տակ կլինի: Նրան նաև 5 տարիների ընթացքում արգելել են մտնել Facebook, Twitter, YouTube, Bebo և Myspace կայքեր: