Home / Հայաստան / «Ավել-պակաս մի խոսա». նախկին քաղբանտարկյալը գրել է ոստիկանապետին

«Ավել-պակաս մի խոսա». նախկին քաղբանտարկյալը գրել է ոստիկանապետին

Նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, ով 2008-2009 թվականներին անցնում էր աղմկահարույց «7-ի գործով» (2008 թվականի մարտի 1-ից հետո ձերբակալված ընդդիմության ներկայացուցիչների դատավարությունը – խմբ.), գրառում է թողել Facebook սոցիալական ցանցում «ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանների միջադեպը ծրագրված է եղել, պնդում է ոստիկանապետը» հոդվածի տակ` ուղղված ՀՀ ոստիկնապետ Ալիկ Սարգսյանին:

«Lսի, թե քեզ ինչ եմ ասում, այ ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, դու չգիտես, որ հայրը պատասխանատու չէ որդու արարքի համար, լավա չես ասել` ով ոստիկան ծեծեց, հորը, մորը ու ընտանիքին բանտ եմ նստցնելու: Lսար, այ համբալ, սա քեզ «հերը անիծել» բառի մասով: Խոսքերդ չափավորես: Հետո հեղափոխության մասին ստեղ-ընդեղ էլ ավել-պակաս մի խոսա, զբաղվի քո իրավապահ գործերով ու միշտ հիշի` իմ ծնունդը փետրվարի 3-ին է, ու էդ օրը Ռուսաստանի իմ հին, ոչ քաղաքական ընկերները սիրում են անակընկալ` «սյուրպրիզ», նվերներ անել ինձ: Կարծում եմ հասկացար: Շանթ», – գրել է Հարությունյանը: