Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Մնացականյանը մինչ այս Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն էր:
Զոհրաբ Մնացականյանը ԱԳ փոխնախարարի պաշտոնում փոխարինելու է Կարինե Ղազինյանին, ով ավելի վաղ նշանակվել էր Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան: