Սեպտեմբերի 15-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնության Բունդեսթագի պատվիրակությանը, որի կազմում էին Բունդեսթագի անդամներ` Վոլֆգանգ Բյորնսենը, Վիոլա ֆոն Կրամոն-Թոբադելը, Յոհաննես Կարսը և Յանա Լայխզենրինգը:
Ինչպես հաղորդում է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայությունը, պատվիրակության խնդրանքով ՀՀ առաջին նախագահը ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի տեսակետները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային գործընթացներում Հայաստանի դերակատարությանն առչնվող հարցերի:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն-Շմիդտը, Հայ ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Դավիթ Շահնազարյանը: