Սեպտեմբերի 15-ին, Ժամը 09.00-ին, «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արա Հայրապետյանը կախվելու միջոցով կատարել է ինքնասպանություն:
Արա Հայրապետյանը 2008 թ. ապրիլի 22-ին Երևանի քրեական դատարանի կողմից դատապարտվել էր 7 տարի ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (Ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) 2 մասի 1 և 4 կետերով, 34-176 հոդվածի 2 մասով (Կողոպուտի փորձ), 35-175 հոդվածի 2 մասով (Ավազակության փորձ) և 65 հոդվածով (Պատիժ նշանակելը չավարտված հանցագործության համար):
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ` Հայրապետյանը թողել է գրություն, ըստ որի խնդրել է կատարածի համար ոչ մեկին չմեղադրել, և որ իր արարքը պատժի կրման հետ կապ չունեցող անձնական դրդապատճառներ ունի: