Home / Հայաստան / «Մետրոպոլի» մոտ մեքենան բախվել է պատին

«Մետրոպոլի» մոտ մեքենան բախվել է պատին

Սեպտեմբերի 16-ին`ժամը 02.00-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանում` «Մետրոպոլ» հյուրանոցի հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեպքի վայր ժամանած փրկարարները նշում են, որ Ա.Գաբրիելյանին պատկանող «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան բախվել է ստորգետնյա անցումի պատին, ինչի հետևանքով տեղի է ունեցել բենզինի արտահոսք: Հրդեհի օջախ չի եղել: Կատարվել են լվացման աշխա­տանքներ: