Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջկառավարական համագործակցության շրջանակում Հայաստանին տրամադրված դրամաշնորհի միջոցներով, ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով Երևանին կտրամադրվեն ժամանակակից, հարմարավետ ավտոբուսներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Ստորագրված պայմանագրի համաձայն՝ ավտոբուսները կներկրվեն երկու փուլով: Արդեն նոյեմբերին մայրաքաղաքում կլինի ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 66 ավտոբուս:
Երկրորդ փուլով ՝ մինչև տարեվերջ կնախապատրաստվեն ավտոբուսների հաջորդ խմբաքանակի ներկրման համար անհրաժեշտ փաստաթղթերն, ու 2012-ի առաջին եռամսյակում Երևան կներկրվի ևս 170 ավտոբուս և, ըստ այդմ, մայրաքաղաքի ավտոբուսային պարկը կհամալրվի ընդհանուր առմամբ 236 ավտոբուսով: