Երևանի քաղաքապետարանը քաղաքի կանգառասրահները համալրելու է էլեկտրոնային վահանակներով: Վահանակը միացված է GPS համակարգին և հաշվում ու ցուցադրում է երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեները, հայտնում է Երևանի քաղաքապետարանի կայքը:
Առայժմ փորձարկվում են համակարգի դետալները, ծրագրավորման ու սարքի համադրելիությունը: «Համակարգի պիլոտային ծրագիրը կմեկնարկի ավտոբուսների նոր խմբաքանակի երթուղի դուրս գալուց հետո: Նոր ավտոբուսներում ներդրված է լինելու GPS համակարգը, ինչը հնարավորություն կտա լայնորեն փորձարկել, ապա ներդնել ծրագիրը»,- հայտնել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրենի տեղակալ Վահագն Ծատուրյանը: