Այսօր Երևանի Պետական համալսարանի ուսանողներին առավոտյան ազատել են դասերից և պարտադրել գնալ Ազատության հրապարակ օրհնություն ստանալու Գարեգին Բ-ից:
Epress.am-ի հետ զրույցում ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Ռիմա Գրիգորյանը նկարագրել է իրավիճակը.
«Այսօր ԵՊՀ-ի ուսանողները երևի թե սովորականի պես դասի գնացին, բայց նրանց անակնկալ էր սպասվում: Նրանց հայտնեցին, որ դասերից ազատված կլինեն, սակայն պարտադիր պետք է գնան Ազատության հրապարակ ՝ ստանալու կաթողիկոսի օրհնանքը: Իսկ ինչու՞ է շեշտվում «պարտադիր»-ը , երբ ուսանողդ եկել է կրթություն ստանալու, ոչ թե կաթողիկոսի օրհնանք: Այս համատեքստում արդեն զարմանալի չէ ուսանողների դժգոհությունը կրթության որակից, երբ համալսարանը զբաղված է այլ հարցերով, ուսանողների մեծամասնությունը կատարում է բուհի «պարտադիր» պահանջը, իսկ չկատարողը ՝ դիտվում այլախոհ: Փաստորեն, հերթական շոուն է կազմակերպվել. կաթողիկոսին բեմ է պետք, հավանաբար անկախության տոնին ընդառաջ հանրությանը երևալու համար, իսկ հանդիսատեսն էլ՝ ԵՊՀ- ից»:
Լուսանկարը` ysu.am