Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում կհրապարակվի լուծվող սուրճի ներկրման ոլորտում գերիշխող դիրք ունեցող «Մոկոնաթ» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները:
Հանձնաժողովի ուսումնասիրություններով բացահայտվել է, որ վերոնշյալ ընկերությունը տևական ժամանակ լուծվող սուրճն իրացրել է խիստ տարբերակված գներով, իսկ որոշ դեպքերում էլ՝ անհիմն կերպով բարձրացրել է գինը: Բացի այդ, մի որոշ ժամանակահատված էլ «Մոկոնաթը» գների կտրուկ իջեցման միջոցով փորձել է շուկայից դուրս մղել իր մրցակիցներին, ըստ էության՝ իրականացնելով դեմպինգ:
«Մոկոնաթ» ընկերությունը խոշոր մասնաբաժիններ ունի նաև «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» և «Բրինձ» ապրանքային շուկաներում: