Գլխավոր / Հայաստան / ՀԱԿ-ը նոր գրասենյակ բացեց

ՀԱԿ-ը նոր գրասենյակ բացեց

Երեկ Սպիտակ քաղաքում` Սուրեն Ավետիսյան 17 հասցեում, բացվեց Հայ Ազգային Կոնգրեսի նոր գրասենյակ:

Բացմանը ներկա էին ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀԺԿ կուսակցության քաղխորհրդի անդամ Ֆելիքս Խաչատրյանը,  ՀԱԿ շտաբի անդամ Արշակ Բանուչյանը և նախկին քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը:

Նորաբաց գրասենյակի ղեկավար է նշանակվել Անանիկ Նիկողոսյանը:

Բացման ներկա Սպիտակի բնակիչներն իրենց հարցերը ուղղեցին ՀԱԿ ներկայացուցիներին:

«Սա երևի 45-րդ շտաբն է, որ ՀԱԿ-ը  բացում է ամբողջ հանրապետությունում… Շատ կարևոր փուլում է մեր այսօրվա հանդիպումը կայանում, որովհետև ամսի 23-ից մենք սկսում ենք ակտիվ մի շրջան, միտինգների հաճախականացման շրջան», – նշեl է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Նա ասել է, որ իշխանությունների վրա ազդելու միջոցը «ժողովրդի ճնշումն է, ժողովրդի քանակն է, ժողովրդի տրամադրվածությունն է, ժողովրդի կամքն է, ժողովրդի ցանկությունն է»:

«Ուրիշ գործիք մենք չունենք», – հայտարարել է Արամ Մանուկյանը:

Tekali Taxi