Երեկ Սպիտակ քաղաքում` Սուրեն Ավետիսյան 17 հասցեում, բացվեց Հայ Ազգային Կոնգրեսի նոր գրասենյակ:
Բացմանը ներկա էին ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀԺԿ կուսակցության քաղխորհրդի անդամ Ֆելիքս Խաչատրյանը, ՀԱԿ շտաբի անդամ Արշակ Բանուչյանը և նախկին քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը:
Նորաբաց գրասենյակի ղեկավար է նշանակվել Անանիկ Նիկողոսյանը:
Բացման ներկա Սպիտակի բնակիչներն իրենց հարցերը ուղղեցին ՀԱԿ ներկայացուցիներին:
«Սա երևի 45-րդ շտաբն է, որ ՀԱԿ-ը բացում է ամբողջ հանրապետությունում… Շատ կարևոր փուլում է մեր այսօրվա հանդիպումը կայանում, որովհետև ամսի 23-ից մենք սկսում ենք ակտիվ մի շրջան, միտինգների հաճախականացման շրջան», – նշեl է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Նա ասել է, որ իշխանությունների վրա ազդելու միջոցը «ժողովրդի ճնշումն է, ժողովրդի քանակն է, ժողովրդի տրամադրվածությունն է, ժողովրդի կամքն է, ժողովրդի ցանկությունն է»:
«Ուրիշ գործիք մենք չունենք», – հայտարարել է Արամ Մանուկյանը: