Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունը շուտով կարող է թույլատրել յուրաքանչյուր բանտախցում հեռախոսների տեղադրումը: Հարազատների հետ հեռախոսազրույցները վերահսկվելու են, իսկ փաստաբաններինը` ոչ, գրում է The Daily Mail-ը:
Դրանով իսկ գերատեսչությունը փորձում է վերջ դնել բանտում ծաղկող բջջայինների վաճառքի սև շուկային:
Պարբերականի տվյալների համաձայն, բանտարկյալները ստիպված կլինեն վճարել զանգերի համար` բանտում հատուկ կտրոն գնելով: Միաժամանակ, բանտարկյալները պարտավոր են հաղորդել, թե ում են զանգահարում, իսկ բանտի անձնակազմն իր հերթին իրավունք ունի լսել բոլոր խոսակցությունները, բացառությամբ, փաստաբանների հետ զրույցից:
Բանտի անձնակազմը կարծում է, որ սա կօգնի վերացնել մեկ հեռախոսից օգտվել ցանկացողների հերթերի ժամանակ առաջացող կռիվներն ու վեճերը: