Դեմոկրատական աշխարհն արհամարհում է Հայաստանում ընթացող գործընթացները, ինչի մասին, մասնավորապես, վկայում են վիկիլիքսյան վերջին բացահայտումները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով` վիկիլիքսյան բացահայտումներն ապացուցում են, որ թե Միացյալ Նահանգները, թե այլ երկրները տիրապետել են տեղեկատվությանն այն մասին, որ թե նախագահական, թե Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը հաղթել է:
«Համաձայն ամերիկացի դիվանագետների գաղտնի զեկույցների` այդ կեղծիքների ծավալը հասել է 15-20 տոկոսի: Նման վիճակում, եթե այս բացահայտումներից հետո դեմոկրատական աշխարհը շարունակի ցինիկորեն աչք փակել աղաղակող այս կեղծիքների վրա, սա արդեն կնշանակի իսկապես դավաճանություն դեմոկրատիայի իդեաների նկատմամբ»,- ասել է Զուրաբյանը: