Սեպտեմբերի 18-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին, որի հետևանքով զոհվել են ուղևորներ` 19-ամյա Վահե Ասատրյանը և երկու աղջիկներ` Սեդա և Լիլիթ (ազգանուները և ծննդյան թվերը ճշտվում են): Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` մեքենայի 19-ամյա վարորդ Հարություն Թորոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավան քաղաքի հիվանդանոց. նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: