Սեպտեմբերի 17-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 54-ամյա Ռաֆիկ Բ.-ին, որի աջ ոտքի պրոթեզի ամրակի միջից հայտնաբերվել է 2 փաթեթ` 1,2 գ և 1,6 գ կանեփանման զանգվածներով, իսկ ձեռքի պայուսակից` 10 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով ծալովի դանակ:
Պարզվել է, որ նույն օրը Ռաֆիկ Բ.-ն իր մոտ եղած կանեփանման զանգվածից Աբովյան քաղաքում օգտագործել է 33-ամյա Արտակ Ա.-ի հետ:
Նույն օրը, ժամը 15.45-ին, Արտակ Ա.-ն բերման է ենթարկվել: Նրա մոտ հայտնաբերվել է 2,3 գ կանեփանման զանգված: Արտակ Ա.-ն հայտարարել է, որ այդ զանգվածն իրեն տվել է Ռաֆիկ Բ.-ն:
Սեպտեմբերի 17-ին ստացվել է փորձագետի եզրակացությունը, որ հայտնաբերվածը մարիխուանա թմրամիջոց է:
Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ռաֆիկ Բ.-ն ձերբակալված է: