Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ առաջարկել է Ճանապարհային ոստիկանությանն ուժեղացնել հսկողությունը հասարակական տրանսպորտում հատկապես վարորդների կողմից ծխախոտի օգտագործման դեպքերը բացառելու ուղղությամբ և օրինազանացներին ենթարկել վարչական պատասխանատվության:
Ըստ Տրանսպորտի վարչության պետի` նմանատիպ խախտումների համար վերջին 2 ամիսների հսկողության արդյունքում կազմվել է 1 մլն 500 հազար դրամի վարչական արձանագրություն:
Քաղաքապետը հանձնարարել է նաև առաջիկայում անցկացնել տրանսպորտի հերթական մոնիտորինգ, իսկ քաղաքապետարանի աշխատակազմը մեկ օր օգտվի հասարակական տրանսպորտից և ներկայացնի իր դիտարկումները: