Երեկ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գրանցված պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, 34-ը` վիրավորվել, հաղորդել է Ներքին գործերի նախարար Նաիմ Շահինը:
Today’s Zaman-ի փոխանցմամբ` ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով ևս 6 մեքենաներ են հրդեհվել: Պայթյունը տեղի է ունեցել Քումլուրալ փողոցում` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակի առջև, տվյալ հատվածում նաև դպրոց կա:
Ներքին Գործերի նախարարը նշել է, որ, հավանաբար, միջադեպը ահաբեկչական հարձակման հետևանք է:
Գերմանիայում գտնվող նախագահ Աբդուլա Գյուլը նույնպես մեկնաբանել է տեղի ունեցածը և այն ահաբեկչական գործողություն որակել:
Պայթյունի պատճառները դեռևս ճշտվում են: Ոստիկանությունը չի բացառում, որ պայթյունի հետևում կարող է կանգնած լինել Քրդական բանվորական կուսակցությունը: