Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում եղանակը կպայմանվորվի բարձր ճնշման դաշտով, սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում է «Մետեո TV»-ն:
Արևելյան առանձին շրջաններում տեղ-տեղ հնարավոր է թույլ անձրև: Երեկոյան առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը` +12+14, ցերեկային ժամերին` +26+28, երեկոյան +21+23: