Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Պապիկյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին (նստավայրը՝ Ստրասբուրգ):
Նշենք, որ վերջին օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվում էին այս նշանակման մասին տեղեկատվությունը: Թերթերը նշում էին, որ Արմեն Պապիկյանը Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար Խոսրով Հարությունյանի փեսան է: