ՀՀԿ խորհրդի վերջին նիստից հետո գործարար պատգամավորները լրջորեն անհանգստացել են: «Հրապարակ» թերթի տեղեկություններով` վերջին նիստից հետո, երբ Սերժ Սարգսյանը, խոսելով ՀՀԿ համամասնական ընտրացուցակի մասին, ավելի հստակ է ընդգծել, որ խորհրդարանում չեն լինելու գործարարներ, փոխարենը լինելու են երիտասարդներ և թարմ դեմքեր, պատգամավորները խուճապի են մատնվել:
Նույնիսկ Սամվել Ալեքսանյանը, որը վստահ էր, որ առաջադրվելու է և կրկին լինելու է խորհրդարանում, սկսել է կասկածել և աշնանային նստաշրջանում սկսել է ԱԺ գալ և անգամ լրագրողներից չի խուսափում, գրում է «Հրապարակը»: