«Երևանը գույների քաղաք»` այսպես է կոչվում լուսանկարիչ Կարեն Խոնթյանի կողմից ստեղծված Մանկական «Եվրատեսիլ-2011»-ին նվիրված նոր տեսահոլովակը, որի հովանավորն է Հանրային Հեռուստաընկերությունը:
Տեսանյութի սկզբում խոտածածկ տարածքի վրա նստած Եվրատեսիլի ակտիվ հայաստանցի երկրպագուները անգլերեն լեզվով կիսվում են Երևանում անցկացվելիք առաջիկա Եվրատեսիլի մասին իրենց ակնկալիքներոով և խոստանում բոլորին, որ Հայաստանում անցկացվելիք շոուն անկրկնելի է լինելու: Այնուհետև բազմաթիվ երեխաներ ողջ Երևանով վազում են` Եվրատեսիլի մասնակից պետությունների դրոշների գույներով խճանկարի կտորները ձեռքներին: Վերջում բոլոր երեխաները հավաքվում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց և գունավոր փուչիկներով ողջունում բոլորին: