Home / Հայաստան / «ԶԻԼ»-ն ընկել է ձորը. կա զոհ

«ԶԻԼ»-ն ընկել է ձորը. կա զոհ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհի 16-րդ կմ-ին «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, ընկել է ձորը:

Վթարի հետևանքով ուղևորը` 21-ամյա Մրազ Ֆերոյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում են ոստիկանությունից: