Հոկտեմբերի 10-ից «Նաիրի» կինոթատրոնի էկրաններին կցուցադրվի ռեժիսոր Աշոտ Գևորգյանի հեղինակային «Անտրոպոլոգիա» գեղարվեստական կինոնկարը:
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Կարեն Ջանիբեկյանը, Հովհաննես Բաբախանյանը, Անժելա Սարգսյանն ու Լուիզա Ղամբարյանը:
Նշենք, որ ֆիլմի գովազդային տեսանյութը Facebook սոցիալական ցանցում տեղադրել է «Individuum casting production»-ը, որը միաժամանակ համարվում է ֆիլմի հովանավորներից մեկը:
Հիշեցնենք, որ «Նաիրի» կինոթատրոնը կվերսկսի իր աշխատանքները հոկտեմբերի 1-ից: