Շվեյցարիայում գտնվող աշխարհի խոշորագույն Միջուկային հետազոտությունների Եվրոպական կազմակերպության գիտնականները կարծում են, որ շուտով կարող են հերքել լույսի արագության մասին Ալբերտ Այնշտայնի հարաբերականության տեսությունը, հայտնում է SkyNews-ը:
Ֆիզիկոսները հավատացած են, որ նեյտրոնը կարող է գերազանցել լույսի արագությունը:
Եվ, թեև նրանք նշում են, որ Այնշտայնի 1905 թվականին հայտնաբերած E=mc2 բանաձևի համաձայն` նման բան պարզապես հնարավոր չէ, այդուհանդերձ, գիտնականները հաղորդել են, որ Ջենովայի լաբորատորիայի տարրերի արագացուցիչից բաց թողնված նեյտրոնը 454 մղոնը (730 կմ) 60 նանովայրկյանով ավելի արագ է անցել, քան լույսը:
Թեև արդեն հստակ արդյունքներ կան, գիտնականները շարունակում են վերստուգել բոլոր տվյալները: Այժմ գիտնականները սպասում են, որպեսզի ԱՄՆ-ն և Ճապոնիան հաստատեն այս բացահայտումը: