Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը ՀԱԿ հանրահավաքի ընթացքում խոսել է քաղաքացիական անհնազանդության հնարավորությունից:
«Սերժ Սարգսյանը մտածում է, որ զիջումներով թուլացրել է լարվածությունը: Իշխանությունները մեզ հղում են պարզ ուղերձ, որ մենք տասնյակ հազարներով մարդկանց հրապարակ հանենք: Դա է նետված մարտահրավերը: Մենք ընդունո՞ւմ ենք այդ մարտահրավերը: Մենք պատրա՞ստ ենք ռեժիմին ասել, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելով և Ազատության հրապարակը ազատելով, մենք բավարարվել չենք կարող», – Զուրաբյանի հարցերին հավաքվածները պատասխանել են` «Այո»:
ՀԱԿ համակարգողը հիշեցրել է, որ դեռևս այս տարվա մարտին ընդդիմությունը կոչ է արել սկսել քաղաքացիական անհնազանդության արշավ:
«Քաղաքացիական անհնազանդության արշավին պատրա՞ստ եք», – հարցրել է Զուրաբյանը, որին ի պատախասխան կրկին հնչել է` «այո»:
Դրանից հետո ՀԱԿ ակտիվիստ Փառանձեմ մայրիկը ներկաների առջև երկրորդ անգամ հանրահավաքի ընթացքում այրել է Սերժ Սարգսյանի նկարը: