Ավազակապետությունը ճաք է տալիս, և այդ ճաքը առաջիկա օրերին խորանալու է, ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքին հայտարարել է ՀՀՇ վարչության ղեկավար Արամ Մանուկյանը` տոպրակի միջից հանելով և հավաքվածներին ցույց տալով ամդամատոմսեր, որոնք իրենց են հանձնել ՀՀԿ-ում ու ՕԵԿ-ում անդամագրված մարդիկ, ովքեր նախորդ հանրահավաքից հետո որոշել են աջակցել Հայ Ազգային Կոնգրեսին:
«Սա՞ է քո ստորագրության արժեքը»,- ասել է Արամ Մանուկյանը` դիմելով Սերժ Սարգսյանին: