ՌԴ գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է «հեղինակություն վայելող» ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջադրվել նախագահական ընտրություններում:
Այս առաջարկը նախագահն արել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության համաժողովի ժամանակ:
Ինքը`Մեդվեդևը, պատրաստակամություն է հայտնել աշխատել կառավարությունում, հաղորդում է «Ռիա Նովոստին»:
«Կուսակցական ցուցակը գլխավորելու, ընտրությունների ընթացքում կուսակցական աշխատանքներով զբաղվելու առաջարկը և ընտրություններում հաջողության հասնելու դեպքում կառավարությունում պրակտիկ աշխատանք իրականացնելու իմ պատրաստակամությունը հաշվի առնելով, կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որպեսզի համաժողովը սատարեր Վլադիմիր Պուտինի թեկնածությունը»,- ասել է Մեդվեդևը:
Համաժողովի մասնակիցները ծափողջույններով են ընդունել Մեդվեդևի առաջարկը:
«Այս ծափողջույններն ինձ թույլ են տալիս չբացատրել, թե ինչպիսի փորձ ունի և ինչպիսի հեղինակություն է վայելում Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը», – նշել է նա: