Ոստիկանությանը հայտնի է դարձել, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի դեկան Հենրիկ Հակոբյանը նույն մասնաճյուղի հեռակա բաժնի 4-րդ կուրսի մի ուսանողից, առանց խոչընդոտների նշված համալսարանի հեռակա բաժին ընդունվելու համար, պահանջել և ստացել է 1.500 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ հետագայում` 2008 թ.-ից մինչև 2011 թ. ընկած ժամանակահատվածում, դասերից բացակայելու, ընթացիկ քննությունները, ստուգարքներն ու ստուգողական աշխատանքները առանց խոչընդոտների ստանալու համար, նույն ուսանողից պահանջել և ստացել է 480.000 դրամ կաշառք:
Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` դեպքի առնչությամբ կատարվում է նախաքննություն: