Երևանում Վրաստանի դեսպանի հրավերը Հայաստանի ԱԳ նախարարություն վերջերս տեղի ունեցած իրադարձությունների արձագանքն էր: Այս մասին vesti.az-ի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մամուկա Արեշիձեն:
Հիշեցնենք, որ նրանից հետո, երբ պաշտոնական Վրաստանը հայտարարեց, որ սատարում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում ԼՂՀ-ում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին հրավիրվել էր Հայաստանի ԱԳՆ:
Ըստ Արեշիձեի` վերջին շրջանում Վրաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա նրբանկատությունը սկսել է ինչ-որ մեկին անհանգստացնել, և ակտիվացել են որոշ հայկական կազմակերպություններ, որոնք փորձում են Վրաստանը ներկայացնել ոչ շահեկան լույսի ներքո:
«Ցավոք սրտի, այս կազմակերպությունները մուտք ունեն վերին ատյաններ»,- հայտարարել է փորձագետը:
Նրա խոսքով` կովկասյան քաղաքականության մեջ ներգրավված խոշոր խաղորդներն ամեն ինչ արեցին, որպեսզի երեք երկրներին իրավիճակի պատանդը դարձնեն, որպեսզի Հարավային Կովկասի բոլոր երեք կողմերի ագրեսիան միմյանց դեմ ուղղված ուղղվի: