Բրազիլացի վարձու մարդասպան Կարլոս Ռոբերտո Ժեզուսին պատվիրել էին սպանել Իրանիլդես Արաուջո անվամբ մի կնոջ, ում մեկ այլ կին` Մարիա Նիլցա Սիմոեշը, կասկածում էր իր ամուսնու հետ սիրային կապի մեջ:
Պատվիրատու Մարիան 500 դոլար էր վճարել Ժեզուսին գործը հաջողությամբ ավարտելու համար;
Սակայն իրադարձությունների ընթացքը փոխվել էր, երբ Ժեզուսը տեսել է Իրանիլդեսին: Նա անմիջապես սիրահարվել էր:
Պատվիրատուին բավարարելու համար, սիրահարված զույգը` Ժեզուսն ու Իրանիլդան, կեղծել էին վերջինիս մահը: Իրանիլդային գետնին էին դրել, բերանը փակել, երկու շիշ կետչուպ լցրել վրան: Այս ամենը նկարահանել և ուղարկել էին Մարիային:
Սակայն պատմությունը երջանիկ ավարտ, այդուհանդերձ, չի ունեցել: Ժեզուսը Իրանիլդայից 1100 դոլար է գողացել: Վերջինս դիմել է ոստիկանություն: Ոստիկանությունը ձերբակալել է երեքին էլ: