Հայաստանում ԱՄՆ նախկին արտակարգ ու լիազոր դեսպան Ջոն Էվանսը, ով «Սիվիլիթաս» հիմնադրամի հրավերով սեպտեմբերի 19-ից Հայաստանում է, օրերս ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գրում է «Ժողովուրդ» թերթը` հղում կատարելով իր աղբյուրներին: Թե ինչ են խոսել նախկին պաշտոնյաները, հայտնի չէ:
«Սիվիլիթասի» գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը հերքել է այդ տեղեկատվությունը` պնդելով, որ «պարոն Օսկանյանը և պարոն Էվանսը չեն հանդիպել Ռոբերտ Քոչարյանին», մինչդեռ թերթի աղբյուրները պնդում են, որ հանդիպումը կայացել է: