Home / Հայաստան / Չեմպիոնների Լիգա. գոլառատ երեկո և անակնկալ Մանչեսթերում

Չեմպիոնների Լիգա. գոլառատ երեկո և անակնկալ Մանչեսթերում

Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի առաջին խաղային օրը գոլառատ ստացվեց: Սեպտեմբերի 27-ին կայացած 8 հանդիպումներում 23 գնդակ խփվեց:

Ամենագոլոռատ ու անակնկալ խաղը կայացավ Մանչեսթերում, որտեղ տեղի «Յունայթեդը» ընդունել էր շվեյցարական «Բազելին»: Առաջին խաղակեսից հետո դաշտի տերերը հաղթում էին 2:0 հաշվով Դեննի Ուելբեքի հեղինակած գնդակների շնորհիվ, սակայն երկրորդում «Բազելը» 3 գոլի հեղինակ դարձավ: Մեկ անգամ աչքի ընկավ Ֆաբիան Ֆրեյը, երկու անգամ` Ալեքսանդր Ֆրեյը: «Յունայթեդը» փրկվեց վերջին րոպեին, երբ Էշլի Յանգը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը` 3:3:

Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մյունխենում, որտեղ «Բավարիան» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»: Չնայած վերջինիս կազմում շատ են աստղերը, կազմակերպված թիմ «Ալյանց արենայում» երկրպագուներն այդպես էլ չտեսան: Հավասար պայքար էր ընթանում միայն առաջին կես ժամվա ընթացքում, որից հետո դաշտի տերերը ուժեղացրեցին ճնշումը և 2 գոլ հեղինակեցին: երկու դեպքում էլ մոտ տարածությունից մրցակցի դարպասը գրավեց Մարիո Գոմեսը:

Արդյունքեր.

A խումբ

Բավարիա (Գերմանիա) – Մանչեսթեր Սիթի (Անգլիա) 2:0

Նապոլի (Իտալիա) – Վիլյառեալ (Իսպանիա) 2:0

Բավարիա – 6 միավոր, Նապոլի – 4 միավոր, Մանչեսթեր Սիթի – 1 միավոր, Վիլյառեալ – 0 միավոր

B խումբ

ԲԿՄԱ (Ռուսաստան) – Ինտեր (Իտալիա) 2:3

Տրաբզոնսպոր (Թուրքիա) – Լիլ (Ֆրանսիա) 1:1

Տրաբզոնսպոր – 4 միավոր, Ինտեր – 3, Լիլ – 2, ԲԿՄԱ – 1

C խումբ

Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա) – Բազել (Շվեյցարիա) 3:3

Օցելուլ (Ռումինիա) – Բենֆիկա (Պորտուգալիա) 0:1

Բազել – 4 միավոր, Բենֆիկա – 4, Մանչեսթեր – 2, Օցելուլ – 1

D խումբ

Օլիմպիկ Լիոն (Ֆրանսիա) – Դինամո (Խորվաթիա) 2:0

Ռեալ (Իսպանիա) – Այաքս (Հոլանդիա) 3:0

Ռեալ – 6 միավոր, Օլիմպիկ Լիոն – 4 միավոր, Այաքս – 1 միավոր, Դինամո – 0 միավոր