Home / Հայաստան / ԱՄՆ նախկին դեսպանը WikiLeaks-ի բացահայտումներում առողջ միտում է տեսնում

ԱՄՆ նախկին դեսպանը WikiLeaks-ի բացահայտումներում առողջ միտում է տեսնում

Wikileaks-ի բացահայտումների մեջ առողջ միտում կար, քանի որ հասարակությունը և ԶԼՄ-ները կարողացան տեսնել, թե ինչ են խոսում երկրների դիվանագետները կուլիսների հետևում: Այս մասին այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց և պատասխան» շարքի հերթական քննարկման հյուրն էր ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:

«Դա նման էլ վարագույրների բացմանը: Ես գտնում եմ, որ տարբեր երկրների դիվանագետներ կարող են խոսել, կարող են անձնական գրագրություններ ունենալ, դա նորմալ է, ինչպես ընտանիքի անդամները կարող են միմյանց հետ առանձին զրույցներ ունենալ», – ասել է Էվանսը:

Նա նշել է, որ դա ամերիկյան դիվանագիտության ձևն է, ներկայացնել իրադարձությունները փաստերով, իսկ հետո սեփական մեկնաբանություններ տալ:

Նշենք, որ փաստաթղթերի կառուցման հենց այդ մոդելն էր հիմնականում օգտագործված Wikileaks-ի կողմից գաղտնազերծված նամակներում: